Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Կիսելյովն այն պերսոնան չէ, որ ՀՀ նախագահն անդրադառնա նրան

Կիսելյովն այն պերսոնան չէ, որ ՀՀ նախագահն անդրադառնա նրան
14.06.2014 | 20:41

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելացնելու ոչինչ չունի ՀՀ արտգործնախարարության մեկնաբանությանը Դմիտրի Կիսելյովին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը` ի պատասխան այն հարցի, թե ինչ կարծիք ունի ԱԺ-ում սկանդալային հայտարարություններ արած ռուս լրագրողին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին: «Կարծում եմ` Կիսելյովն այն պերսոնան չէ... Արտգործնախարարությունն անդրադարձել է, ես ավելացնելու բան չունեմ, չեմ կարծում, որ Կիսելյովն այն պերսոնան է, որ մենք ազգովին գիշեր-ցերեկ քննարկենք նրա պահվածքը»,- ասաց Շարմազանովը:
Ի պատասխան հարցի, թե ԳՄ նիստում այս հարցը քննարկվե՞լ է, ՀՀԿ խոսնակն ասաց` չի քննարկվել, անդրադարձ է եղել: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ սա շատ փոքր հարց է, որ հանրապետության նախագահն արձագանքի: Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ճիշտ կլիներ՝ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի կոռեկտ արտահայտվեին:
«Ես չեմ պատրաստվում սուպեր հայրենասիրական ելույթներ ունենալու, իսկ բոլոր նրանք, ովքեր ուլտրահայրենասիրական կոչեր են անում, ավելի լավ կլիներ՝ երբ Ալիևն իրենց ներկայությամբ դահլիճում մի ամբողջ հայ ազգի ֆաշիստ էր անվանում, պատասխանեին, կամ գոնե ծպտուն հանեին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ